ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Հայտնի ՍՊԸ-ներից մեկի վճարային տերմինալներից հափշտակել են 25 միլիոն դրամ
19:30, 23.12.2023 | mamul.am
3445 | 0

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում վերջին օրերին անհայտ անձը, դեռևս չպարզված եղանակով, օգտագործելով Հայաստանում հայտնի ՍՊ ընկերություններից մեկի Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված վճարային տերմինալները, կարողացել է այդ տերմինալներից հափշտակել խոշոր չափի գումար:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ այդ անձն օրերի ընթացքում տերմինալից հափշտակել է 25 միլիոն դրամ:

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե:

Նախաքննության շահերից ելնելով՝ աղբյուրը նշված ՍՊԸ-ի անունը այս պահին չի հայտնում, սակայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում արդեն այդ ՍՊԸ-ի անվտանգության պատասխանատուներից մեկը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր