ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանը երկու նոր դեսպանատուն կբացի արտերկրում». ՌԴ ԱԳ փոխնախարար
18:48, 25.12.2023 | mamul.am
2861 | 0

Ռուսաստանը նախատեսում է 2 դեսպանատուն և 5 գլխավոր հյուպատոսություն բացել արտերկրում: Այս հարցի վերաբերյալ որոշումներն արդեն համաձայնեցված են: Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը:

«Արդեն ընդունվել և համաձայնեցվել են հյուրընկալող պետությունների իշխանությունների հետ Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում դեսպանություններ, Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Մալդիվյան Հանրապետություն) գլխավոր հյուպատոսություններ բացելու մասին որոշումները»,- ասել է նա:

Իվանովը նշել է, որ Արևմուտքի երկրները արտաքսել են մի քանի հարյուր ռուս դիվանագետների և փակել 14 արտասահմանյան հաստատություններ վերջին երկու տարվա ընթացքում: Սակայն հեռանկարում ՌԴ-ն զգալիորեն կընդլայնի դիվանագիտական ներկայությունն արտերկրում, հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր