ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Սխալ կարծիք է, որ Արցախի լուծարման հրամանագիրը ձեռնտու է Ադրբեջանին». Տիգրան Քոչարյան
21:00, 27.12.2023 | mamul.am
3139 | 0

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ սխալ կարծիք ա, որ Արցախի լուծարման հրամանագիրը ձեռնտու է Ադրբեջանին։
Ադրբեջանին պետք չի թուղթ, որտեղ այս կամ այն կերպ կա Արցախի սուբյեկտայնության նշումը։
Ոչ էլ ռուսին է է պետք, իր ուզածը Արցախի կարգավիճակի առկախումն էր անորոշ ժամանակով։
Սա պետք է միայն նիկոլին, որ հունվարի մեկից նիկոլը ասի, որ ղարաբաղցիներն են իրենց երկիրը ցրել, ես ի՞նչ կապ ունեմ։
Զուտ այ դա ասելու համար։
Եթե Շահրամանյանն ու մնացածները մտածում են, որ մինչև հունվարի 1-ը բան չանելով, հունվարի երկուսին 7 արցախցի պատանդ ու Արայիկ Հարությունյանին ազատ կարձակվեն, ապա չարաչար սխալվում են` Ջեյխունի խոստումը Արայիկին վկա։
Եթե Արցախի վերջնական, փեչատած կորստի գնով պետք է 7 արցախցի պատանդ ու Արայիկ Հարությունյանը ազատություն ստանան, ապա ում է պետք այդպիսի ազատությունը։
Եթե սեպտեմբերի 28-ի հրամանը հերքող հրաման չլինի, ապա ի՞նչ թիթեռ էլ նկարեք, այդ հրամանն է մնալու` որպես իրավական հիմք նիկոլի կողմից արցախցիների աչքը մտցնելու համար։
Եթե հանուն Արցախի գոնե թասիբի փրկության պատրաստ չեք չեղարկել հրամանագիր ու այսպիսով նիկոլը ձեր վախը բռնել ա, ապա ցավում եմ բոլորիս համար։ Արցախով պայմանավորված որևէ պագոն առանց Արցախի ոչ մի բան ա։
Ընդհանրապես ամբողջ հանրային դաշտում նկատելի է միայն Հրանտ Մելիք-Շահնազարյան ի անհանգստությունը և իրավիճակը փոխելու փորձերը։
Ու համարյա վերջ։
Թե բա կարմիր գծեր, Արարատի ձկներ ու 50 000 դրամեր։ Հանրային օրակարգ եմ ասել, է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր