ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Պուտինը Հայաստանին խոստացել է անհրաժեշտ օգնությունը ԵԱՏՄ-ում նախագահության տարում
20:54, 25.12.2023 | mamul.am
8020 | 1

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը՝ ԵԱՏՄ-ում վերջինիս նախագահության շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նշելով, որ հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները, նախագահը հաջողություն է մաղթել «հայ գործընկերներին և ընկերներին»։ «Իհարկե, մենք նրանց կտրամադրենք ողջ անհրաժեշտ օգնությունը»,- ասել է Պուտինը։

Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին լրանում է ԵԱՏՄ-ի հիմնադիր պայմանագրի 10-ամյակը։

«Մենք այժմ նեղ հանդիպման ժամանակ պայմանավորվել ենք, որ հաշվի առնելով, որ սա հոբելյանական միջոցառում է, բոլորը համաձայնեցին իմ առաջարկին՝ 2024 թվականի մայիսին այս տարելիցին նվիրված գագաթնաժողով անցկացնել Մոսկվայում», - ասել է Պուտինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր