ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Սեփական մոր դեմ ցուցմունք տված արմանբաբաջանյանա վատացել». Նարեկ Մանթաշյան
11:18, 28.12.2023 | mamul.am
4961 | 1

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «արմանբաբաջանյանա վատացել...
Սեփական մոր դեմ ցուցմունք տված, ըստ օդում կախված հավաստի տեղեկությունների նիկոլի գրպանի շունիկ «ընդդիմադիրը» վատացելա, որ նախագահ Քոչարյանի քաղաքական հետապնդումը ի հեճուկս պատվիրատուների կարճվելա:
Մի բանում համաձայն եմ այդ վարակի հետ. նիկոլը ռադ լինելու է և իր ռադի հետ ռադ կլինեն նաև այս տիպի բացիլները...»:

Ավելի վաղ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հետևյալ գրառումն էր կատարել. «Դատախազության և դատական իշխանության հնգամյա համաձայնեցված ջանքերի շնորհիվ օրերս Սերժ Սարգսյանը, այսօր էլ Ռոբերտ Քոչարյանը ազատվեցին պատժից:
Շարունակեք թմբկահարել հաղթահարված համակարգային կոռուպցիայի, բարեփոխված դատական համակարգի, իրավապահ մարմինների մասին:
Իհարկե էս որակի անհետևողական, կամազուրկ, անսկզբունքային իշխանությանը Քոչարյանի ու Սերժի առաջնորդած խորհրդարանական ընդդիմությունը նվեր է:
Դուք բոլորդ իրար համար նվեր եք:
Շարունակեք իրար նվիրվել, նվերներ անել հյուծված, փոքրացող ու նոսրացող Հայաստանի հաշվին, մեր հաշվին, մեր զավակների ապագայի հաշվին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր