«Որպես բացարձակ ճշմարտություն չեմ ընդունում ձեր ինֆորմացիան առ այն, թե ինչ է գրված պայմանագիր կոչվածում, բայց որ ռևանշ ասվածը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ, մի քիչ տարակուսում եմ: Երկար ժամանակ շախմատի աշխարհում եմ. ռևանշ ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ նոր հաջողության հասնել: Ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում, այսինքն՝ ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա, եթե այդպես է, ապա իրենց կարելի է, մեզ՝ ո՞չ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով հարցին, ըստ որի՝ իշխանությունը բաց հայտարարում է, որ Արցախի էջը փակված է համարում, Ալիևը պահանջում է, որ խաղաղության պայմանագրում ամրագրում լինի, որ ռևանշ չլինի. ի վերջո, ռևանշո՞վ է լուծվելու Արցախի հարցը: |