«Մայր Հայաստան»-ը բողոքի ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց: «Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ + «Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս: |