ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վաշինգթոնը «կհանձնի» Ուկրաինան». թուրք պատմաբան
20:54, 26.12.2023 | mamul.am
3862 | 0

Վաշինգթոնը «կհանձնի» Ուկրաինան: Այս մասին «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է պատմաբան և քաղաքական վերլուծաբան Մեհմեթ Փերինչեքը:

Նա նշել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի ծրագրերը ձախողվել են:

«Մենք մտնում ենք մի շրջան, երբ ԱՄՆ-ն «կհանձնի» Ուկրաինան»,- կարծում է պատմաբանը:

Փորձագետն ուշադրություն է դարձրել, որ հունվարի երկրորդ կեսին նախատեսվում է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի երկրների հանդիպում: Փերինչեքը դա «լավ հնարավորություն» է համարել, որից Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Սիրիան պետք է օգտվեն`«տարածաշրջանն ահաբեկչական կազմավորումներից մաքրելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր