ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ
21:06, 26.12.2023 | mamul.am
4676 | 0

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Շանգրի-Լա խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել վթար․ կա արգելափակված քաղաքացի։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1983 թ․) և «Lada» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Ա․ Հ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր