Հակամարտության արդյունքում Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան, Խարկովի մարզը և երկրի արևմուտքում գտնվող տարածքների մի մասը։ Այս մասին գրում է սերբական Politika թերթը։ «Օդեսայի և Խարկովի շրջանի գրավումն այլևս վերացական գաղափար չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն: Նույնը վերաբերում է Կիևին, որին սպառնում է շրջապատում և շրջափակում, քանի դեռ ուկրաինացիներն իրենք չեն որոշել տապալել ներկայիս կառավարությունը և ընդունել խաղաղություն»,- գրված է հոդվածում: Հոդվածում նշվում է, որ ներկայիս պայմաններում Ուկրաինայի մասնատումը, կարծես թե, ամենաընդունելի ելքն է հակամարտությունից։ |