ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պարեկ Մանուկ Վարդանյանը պարտադրել է երեխային` վճարել այլ անձի փոխարեն». Նաիրի Հոխիկյան
22:06, 26.12.2023 | mamul.am
4142 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Օրերս ինձ դիմեց 16-ամյա մի պատանի՝ տեղեկացնելով, որ Երևանի Հյուսիսային պողոտայի մոտակայքում պարեկային ոստիկանության աշխատողը կանգնեցրել է իրեն, մեղադրել ճանապարհը սխալ տեղով անցնելու համար ու գրպանից հանելով տուգանքի մի կտրոն՝ պահանջել, որ շուտ գնա ու վճարում կատարի։
Պատանին վախեցած տարել է տուն կտրոնը։ Ծնողները նկատել են, որ կտրոնի վրա գրված է այլ մարդու անուն՝ ոմն Վ․ Պետրոսյան, իսկ կտրոնում նշված առերևույթ խախտում անելու ժամին 16-ամյա պատանին եղել է Սևան քաղաքում։ Այսինքն, պարեկն առերևույթ ապօրինություն ու պաշտոնական դիրքի չարաշահում է արել՝ փորձելով երեխային պարտադրել վճարել այլ անձի փոխարեն։
Այս տեղեկությունն ու կտրոնն արդեն փոխանցել եմ ՀՀ ոստիկանություն՝ հայտնելով նաև առերևույթ ապօրինություն և պաշտոնական դիրքի չարաշահում թույլ տված պարեկի անունը՝ ավագ լեյտենանտ Մանուկ Վարդանյան, կրծքանշանի համարը՝ 07123։
Սպասում եմ, որ Ոստիկանությունը ծառայողական քննություն կիրականացնի և կպատժի այդպիսի հանցավոր արարքը, ընդհուպ՝ աշխատանքից հեռացնել և օրենքի թույլ տալու դեպքում՝ նաև քրեական գործի հարուցում։
Պաշտոնական դիրքի յուրաքանչյուր չարաշահում պետք է խստագույն ձևով պատժվի նման արարք հետագայում բացառելու համար։ Ես ինքս զբաղվելու եմ այս գործով, որ ապօրինությունը մինչև վերջ բացվի և պատժվի։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր