ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանին տարածքային հերթական հայտն է ներկայացնում». Տ. Աբրահամյան
22:30, 26.12.2023 | mamul.am
3514 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչև հայաստանյան իշխանությունները զբաղված են արցախյան իշխանություններին, մեր հասարակությանը շանտաժի ենթարկելով, թե` եթե Արցախն ու Արցախի պետական ինստիտուտները չլուծարեք` կռիվ կսկսի, Ադրբեջանի խորհրդարանը ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանին տարածքային հերթական հայտն է ներկայացնում:
Ադրբեջանը քաղաքական, քարոզչական մակարդակում նոր դիրքավորում է սպահովում, որով հետագայում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան է փորձելու լեգիտիմացնել:
Հայաստանն իրենց «պատմական հայրենիք» հռչակելուն զուգահեռ փորձում են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների «ոտքի տեղ» բացել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր