ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ռուսաստանը քննությունը չհանձնեց». Արա Պողոսյան
00:36, 29.12.2023 | mamul.am
4703 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում Լավրովն ասում է, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, և ո'չ թե խաղաղություն բերելը, ի տարբերություն Ռուսաստանի։
Հետո ավելացնում է, որ միակ ելքը 2020 թվականի եռակողմ հայտարարության կետերի կատարումն է բարձր պայմանավորվող կողմերի կողմից։
Իհարկե, Լավրովը ճիշտ է ասում, երբ ասում է, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից (և ո'չ միայն) դուրս մղելն է և ազդեցության գոտին նեղացնելը, սակայն Լավրովն ակնհայտորեն իր հայտարարությունը ուղղում է ընդդեմ Հայաստանի ազգային շահերի, երբ խոսում է մի կողմից «եռակողմ հայտարարության» դրույթների կատարման մասին, հավանաբար նկատի ունենալով 9-րդ կետը (Հայաստանով անցնող ճանապարհ, որի վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ-ն): Եռակողմ հայտարարությունն Արցախի մասին էր առաջին հերթին և Արցախն ու Հայաստանը միացնող «Լաչինի միջանցքի», բոլոր ռազմագերիներին փոխանակելու մասին էր, որոնցից որևէ մեկը չի պահպանվել Ադրբեջանի կողմից, իսկ ՌԴ-ն չի կարողացել երաշխավորել դրանց պահպանումը։
Եվ ի վերջո, եթե չկա Արցախ, Լաչինի միջանցք, ապա ակնհայտորեն չկա նաև եռակողմ հայտարարություն։
Հետաքրքիր է, թե Լավրովը ինչո՞ւ է անընդհատ փորձում Հայաստանի կենսական շահերի հաշվին ռեինկարնացիայի ենթարկել հազարերորդ անգամ սպանված «եռակողմ հայտարարությունը», որը ի միջի այլոց, կարելի է համարել նաև «Ռուսաստանի վստահության հանրաքվե Հարավային Կովկասում»։ Ռուսաստանը այդ քննությունը չհանձնեց, ու այստեղ բոլորովին կարևոր չէ, թե ովքեր են Հայաստանի իշխանությունները, կամ ինչ նպատակներ են հետապնդում։ Գերտերությունները իրենց շահերն սպասարկում են անգամ հազարավոր մարմինների վրայով անցնելով։
Նայեք ԱՄՆ-ին, նայեք անգամ Իսրայելին...»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր