ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր
23:18, 26.12.2023 | mamul.am
3479 | 2

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:

«Լուրեր»-ի հարցին` արդյոք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պատասխանել է. «ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր