ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել
15:24, 29.12.2023 | mamul.am
2791 | 1

Ուկրաինայի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել, 75-ը վիրավոր է, այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ը, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ սա՝ հակամարտության սկզբից ամենազանգվածային հարվածն է:

Տուժածների մեծ մասը՝ 23 մարդ, Կիևում է: Մայրաքաղաքում հրթիռակոծության հետևանքով մահացել է մեկ մարդ:

Ամենից շատ զոհվածները՝ 5 մարդ, Դնեպրում է։

Օդեսայի մարզում 2 զոհ և 15 վիրավոր կա, Խարկովի, Լվովի և Զապորոժիեի մարզերում՝ մեկական զոհ և տասնյակ տուժածներ:

Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել
Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր