ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ֆրանսիայից Ադրբեջանին` 155 միլիոն դոլարի ապրանք, մեզ՝ մի քանի հատ վիլիս ու սիրուն խոսքեր». Վարուժան Գեղամյան
23:48, 26.12.2023 | mamul.am
12247 | 0

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.

«Երկու ֆրանսիացի դիվանագետներ վտարվել են Ադրբեջանից։

Այս լուրը և իբր թե առկա Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը ոչ մի էական բան չի նշանակում։

Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։
Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակությամբ։ Օրինակ՝ 2022թ. միայն պաշտոնական տվյալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար։

Դե իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս։

Սա էլ վերոնշյալ 155 մլնդոլարի պարունակությունը՝ ուղղաթիռներ, օդանավեր և այլն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր