ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դոգը հերթական անգամ ապացուցեց Նիկոլի *** լինելը». Հոխիկյան
02:18, 27.12.2023 | mamul.am
5118 | 4

Լրագրող Նաիրի Հոխիկյանն անդրադարձել է այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում կայանատեղիների վճարի թանկացման որոշմանը:

Նա գրել է. «Դոգը հերթական անգամ ապացուցեց Նիկոլի շուն լինելը։
Երևանի քաղաքապետարանում ընդունվեց երևանցիների համար սարսափելի որոշում, որի համաձայն՝ մայրաքաղաքում կարմիր գծերում մեքենան կայանելու համար մարդիկ պետք է վճարեն․
-1 ժամվա համար՝ 300 դրամ (նախկինում 100 դրամ)
-1 օրվա համար՝ 2000 դրամ (նախկինում 500 դրամ)
-1 ամսվա համար՝ 18 000 դրամ (նախկինում 2000 դրամ)
-1 տարվա համար՝ 160 հազար դրամ (նախկինում 12․000 դրամ)։
ՔՊ-ն ընտրությունների ժամանակ Երևանցիներին հայտարարում էր՝ ասեք, կանենք։ Բայց ընտրություններից հետո, ինչպես միշտ, ընտրողներին էշի տեղ դրեցին։ Սա սպասելի էր։ Ի վերջո, փախուստից առաջ պետք է ամեն կերպ թալանեն մարդկանց, որ լիքը գրպաններով գնան։ Ես ուզում եմ նայել այն Երևանցիների աչքերի մեջ, ովքեր ենթարկվեցին իրենց ղեկավարների պահանջին կամ էլի նախկինացավով ՔՊ ընտրեցին։ Հիմա ինչպե՞ս են վճարելու այդ փողը։ Բայց դա իրենց խղճին է։
Իսկ Երևանցիների համար սպասելի՞ էր արդյոք, որ 20 հազարից ավելի ձայն ստացած դոգը բացահայտ հերթական անգամ կխաբի իրեն հավատացողներին ու կլինի ՔՊ-ի կողքին։
Երևանցիների դեմ ընդունված այդ որոշմանը կողմ են քվեարկել Նիկոլի ՔՊ-ն, Արամ Զ․ Սարգսյանի արբանյակն ու դոգի խմբակը։
Հերթական անգամ այդ մարդը իր արարքով ապացուցում է, որ ինքը Նիկոլի շունն է։ Տեսնես մեր հայրենակիցները վերջապես համոզվո՞ւմ են դրանում, թե՞ լսում են, ոնց է այդ կենդանին հաչում, հայհոյում Նիկոլի ծնողներին և հավատում, թե եթե հայհոյում է, ապա չի կարող նրա համար աշխատել։
Խնդիրն այն է, որ մարդիկ պիտի հասկանան՝ սրբություն չունեցող մարդիկ ոչ նեղվում են իրենց սրբություններին ուղղված հայհոյանքից, ոչ էլ ամաչում են սրբություններին հայհոյել։ Այնպես որ, պիղծ մարդիկ իրար ամեն տեսակի հայհոյանք կտան, հետո այդ նույն կեղտոտ բերաններով իրար կլպստեն»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր