ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային փոքր միջուկային ռումբ փոխանցել: Նման կարծիք է հայտնել ԿՀՎ նախկին գործակալ Ռեյ Մքգովերնը՝ Dialogue Works-ի յութուբյան ալիքում: Նրա խոսքով, հնարավոր է, լինի նոր գործողություն՝ «կեղծ դրոշի ներքո», որն օգտագործվելու է՝ ամերիկացիների աչքում Ուկրաինային ոչ մեծ միջուկային ռումբի փոխանցումն արդարացնելու համար: Մքգովերնը հավելել է, որ հենց միջուկային զենքի համար է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշ ժամանակ առաջ այցելել ԱՄՆ: Մքգովերնի խոսքով՝ ռուսական հատուկ գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ Զելենսկին «սկսել է պատմել, որ Ուկրաինան արդեն ավարտում է կեղտոտ ռումբի մշակումը»: |