ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Մինչ հեղափոխությունը հերոս էր Ռոբերտ Աբաջյանը, հիմա՝ մի տգեղ ծերուկ». Էդգար Ղազարյան
10:24, 29.12.2023 | mamul.am
7964 | 5

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մեր ժամանակի և բոլոր ժամանակների հերոսը Ռոբերտ Աբաջայանն էր։ Սիրունատես և հպարտ երիտասարդը կանգնած էր Արցախի սահմանին ու պաշտպանում էր իր Հայրենիքը։ Նա զոհվել է մեկ միլիմետր անգամ չնահանջելով իր մարտական դիրքից՝ ամուր և անխախտ պահելով Հայրենիքի սահմանները։
Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դավաճանի կողմից ընտրված հերոսը մի տգեղ զառամյալ ծերուկ է, որն անձրևաջրերով ջրում է շարքից դուրս եկած պատուհաններով կառուցված ինքնաշեն ջերմոցի խոտաբույսերը Հայաստանի այն քաղաքում, որից ինքն իր մարզկենտրոն միջպետական ճանապարհով գնալու հնարավորություն այլևս չունի այն մարդու մեղքով, ում ձեռքից ստանում է իր «Մեր ժամանակների հերոսի» մրցանակը՝ գովաբանելով նրան ու պետականության վերանվաճման ու անկախության կերտման 32 հերոսական տարիներից հետո, խոսում պետություն դառնալու ճանապարհին գտնվելու մասին։
Դավաճանի ձեռքը սեղմող ցանկացած ոք դավաճան է։ Հայրենիքի գողի ձեռքը սեղմող ցանկացած ոք հայրենիքի գող է։
«Հարգած չունենամ ա՛յն ծերությունն էլ,
Որ իմաստության նույնիսկ բո՜ւյր չունի»։
Պարույր Սևակ»:

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր