Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 168TV-ի եթերում 2023-ը մեծագույն աղետի տարի բնորոշեց. «Վերջին 100-120 տարվա մեծագույն աղետն էր, ամենադժբախտ, ողբերգական, հուսահատական տարին էր, որից ավելի վատ երբեք չէի կարող պատկերացնել: 2020-ի պատերազմից հետո աղետը տեսանելի էր. նոյեմբերի 9-ին ասում էի՝ եթե այսպես շարունակվի, Արցախը հայաթափվելու է: Այդ ժամանակ ինձ հեգնում էին, ծիծաղում, վատատես ասում: Եղավ այն, ինչ կանխատեսում էի ու միշտ ասում էի՝ Աստված տա՝ սխալվեմ, երբեք չէի ցանկանա՝ լիներ այն, ինչ կանխատեսում էի, բայց, ցավոք, եղավ»,- նշել է Շիրակի թեմի առաջնորդը: |