ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Պուտինը վերջինը կծիծաղի Ուկրաինայում. #FinancialReview
20:18, 27.12.2023 | mamul.am
6399 | 0

2024 թվականին Ուկրաինային «մութ ժամանակներ» են սպասվում: Ուկրաինայի հակամարտության ելքը, ամենայն հավանականությամբ, կորոշվի ԱՄՆ-ում, այլ ոչ թե Եվրոպայում, գրում է Financial Review-ն:

«Արևմուտքի վճռականությունը սպառվում է, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դա դուր է գալիս: Նա վերջինն է ծիծաղելու Ուկրաինայում: Պուտինը պատճառներ ունի՝ Չեշիրյան կատվի ժպիտով ժպտալու համար: Հակամարտության ելքը, ամենայն հավանականությամբ, կորոշվի ԱՄՆ-ում, այլ ոչ թե Եվրոպայում: Առանց ԱՄՆ-ի աջակցության եվրոպական երկրները, հնարավոր է, ռազմական ներուժ չունենան: Ընդ որում, Պուտինին դուր է գալիս այն, որ արևմտյան երկրների վճռականությունը սպառվում է: Դա հիասթափեցնող է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար: Կիևը գրեթե պարտվել է հակամարտությունում՝ առանց ֆինանսավորման և արևմտյան գործընկերներից զինամթերքի մատակարարման։ Քանի դեռ Վաշինգթոնը չի կարող աջակցություն ցուցաբերել Կիևին, երկիրը կսահմանափակվի Ռուսաստանի տարածքով անօդաչու թռչող սարքերի գործարկմամբ: Սա ոչ թե հաղթանակի, այլ հակամարտության սառեցման ճանապարհ է, բայց Արևմուտքը դեռ դրան նայում է «մատերի արանքով»»,- գրում է պարբերականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր