ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը Ռուսաստան գնար՝ առանց հանրահայտ գլխարկի». Վահան Բաբայան
10:48, 27.12.2023 | mamul.am
7165 | 1

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդհանրապես PR տեխնոլոգիաները միշտ կիրառվել են և հատկապես վերջին շրջանում, երբ պետք է հանրության ուշադրությունը սևեռել կոնկրետ բաների վրա, իրականացվում են տարբեր հնարքներ: Բուն քաղաքական բովանդակությունից շեղելու լավագույն ձևը փոքրիկ դետալների մեջ է, երբ կարող են կիրառվել «գլխարկ», «պեռաշկի» կամ այլ նմանատիպ հնարքներ, ինչը հաջողված ձևով իրականացվում է իշխանության կողմից:
Տարեվերջյան այս կարևոր հանդիպումը կդառնար ավելի լուրջ քննարկումների առարկա, եթե չլիներ գլխարկը, մարդիկ Արցախից, սպասվող գործընթացներից, վտանգներից խոսելու փոխարեն խոսում ու քննարկում են միայն Նիկոլի գլխարկը: Ինչքան հեշտ է դարձել կառավարել տեղեկատվական դաշտը և, հետևաբար, մարդկանց միտքն ու կարծիքները: Նման մթնոլորտում, երբ մարդիկ
չունեն սեփական օրակարգ, միշտ գտնվելու են «գլխարկ օպերացիայի» նման բաներ և մարդիկ էլ հեշտությամբ տրվելու են էդ հնարքին: Բա այսպիսի բաներ:
Սա էլ է գիտություն, ինչպես բոլոր գիտությունները»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր