ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
******* բնույթի բռնի գործողություններ՝ Երևանում
11:00, 27.12.2023 | mamul.am
8856 | 0

Դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 02.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել մի կին։ Ըստ նրա՝ մոտ երեք ժամ առաջ ավտոբուսում անհայտ անձը ձեռքը դրել է իր ուսին և ոտքին, ինքն էլ նրա ձեռքը հրել և Ազատության պողոտայում իջել է ավտոբուսից, քայլել դեպի Նաիրի Զարյան փողոց, որտեղ նույն տղամարդը հարձակվել է իր վրա, բռնել դեմքը և ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և, իր կամքին հակառակ, փորձել է համբուրել, նաև ձեռք է տվել մարմնի տարբեր մասերին:
Դեկտեմբերի 23-ին Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ արարքը կատարել է Բյուրեղավան քաղաքի 36-ամյա բնակիչը։ Նույն օրը նա Բյուրեղավանում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

******* բնույթի բռնի գործողություններ՝ Երևանում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր