ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Մի հատ թեթև թխկոցից Արցախը լուծարեցին ու փախան». ՔՊ-ական պատգամավոր
16:18, 27.12.2023 | mamul.am
3971 | 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ի եթերում հայտարարել է, որ «Սամվել Շահրամանյանը Ղարաբաղը սիրուն հանձնել է, հիմա Հայաստանն է ուզում նույն ճանապարհով տանել»։ «Երբ Սամվել Բաբայանն ասում էր՝ պետք է հանդիպենք Բաքվի իշխանության հետ, զրուցենք, մենակ բանակցությունների միջոցով կարող ենք հարցերը լուծել, ղարաբաղյան իշխանությունները չարձագանքեցին, իրենց դրել էին հերոսի հետ, հրաժարվում էին ամեն ինչից: Տեսաք՝ մի հատ թեթև թխկոցից շուտ ստորագրեցին, լուծարեցին ու փախան. թեթև շխկոց էր, կես օրվա հարձակում էր»,- ասել է պատգամավորը:

Գագիկ Մելքոնյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր