ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Խաղաղության հնարավորություն իսկապես կա` չնայած ԼՂ-ի հայ բնակչության դժվարություններին». Միրզոյան
18:36, 27.12.2023 | mamul.am
3019 | 0

Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղության պայմանագիր կստորագրվի

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ տեսնում է Ադրբեջանի հետ խաղաղության իրական հնարավորությունների պատուհան։

«Մենք բազմիցս հայտարարել ենք մեր հավատարմությունը գործընթացին և, առհասարակ, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է Միրզոյանը։ Նա նշել է, որ բանակցություններն ընթանում են մի քանի փուլով, և այժմ աշխատանքներ են տարվում հատկապես խաղաղ համաձայնագրի նախագծի վրա։ «Խաղաղության հնարավորություն իսկապես կա՝ չնայած Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դժվարություններին և տեղահանությանը, ագրեսիվ հռետորաբանությանը։ Մի քանի օր առաջ Ադրբեջանից ստացանք հաջորդ առաջարկները, կուսումնասիրենք ու կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները»,- նշել է Միրզոյանը։

Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և խաղաղ պայմանագիր կստորագրվի։

«Խաղաղության հնարավորություն իսկապես կա` չնայած ԼՂ-ի հայ բնակչության դժվարություններին». Միրզոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր