ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի` առանց արտաքին ուժերի միջամտության». Աբդոլլահիան
19:18, 27.12.2023 | mamul.am
1474 | 0

Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ Իրանը ողջունում է նաև Հայաստանի վարչապետի կողմից արծարծված նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ։ Պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացման համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Աբդոլլահիանը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի` առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր