ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ազատ տեղաշարժվելու մասին մտածող իշխանությունը ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ կառուցելու թույլտվություն չի տա». Հոխիկյան
21:48, 27.12.2023 | mamul.am
1493 | 0

Lրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետը երբ բացատրում է, թե կարմիր գծերի համար վարձը 12000-ից 160000 սարքելը, այսինքն 13 անգամ թանկացնելը նպատակ ունի բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը, ընդամենը փող աշխատելու էժանագին սուտ է կամ տգիտության հետևանք։
Աշխարհում այդպիսի փորձեր բազմաթիվ կան, երբ իշխանություններն ուզում են թեթևացնել մեքենաների հոսքը կամ փողոցների ծանրաբեռնվածությունը։ Մեր հարևան Իրանում, օրինակ, մտածել են մի հնար, որի շնորհիվ, իրենց կարծիքով, կթեթևանար 15-17 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաք Թեհրանը։
Իրանի իշխանությունները մեքենաների պետհամարանիշները երկու ձևի բաժանեցին` ըստ շաբաթվա օրերի։ Դրա համաձայն` Ա տեսակի պետհամարանիշով մեքենաները կարող էին շահագործվել միայն շաբաթվա զույգ օրերին (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, կիրակի), իսկ Բ տեսակի պետհամարանիշով մեքենաները` միայն շաբաթվա կենտ օրերին (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ):
Թվում է, թե այդկերպ մեքենաների հոսքը կրկնակի կնվազի։
Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
Իրանցիները գտան լուծումը երկու մեքենա գնելով։ Այսինքն ամեն մարդ երկու մեքենա ունի` մեկը Ա տեսակի, մյուսը` Բ տեսակի պետհամարանիշով։ Ու այդկերպ նույն մարդը շաբաթվա բոլոր օրերին հնարավորություն ունի մեքենա վարել մայրաքաղաք Թեհրանում։ Ստացվեց այնպես, որ եթե մինչև սահմանափակող օրենքը Թեհրանում կար օրական միջինը 4-5 մլն մեքենա, ապա հիմա դարձավ 8-10 մլն։ Թեպետ ոչ բոլոր մեքենաներն են ամեն օր շահագործում, բայց դրանց թիվը չպակասեց։
Այսինքն, վճարները թանկացնելով կամ արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հնարավոր չի մարդկանց պարտադրել ինչ-որ բան։ Մարդիկ անպայման կգտնեն այդ օրենքը շրջանցելու ձևը։
Լուծումն այլ տեղում է, որին հասնելու կամք ու խելք, գուցե նաև ցանկություն չունեն Հայաստանի իշխանությունները։ Փողոցում կարմիր գիծ քաշելու և վարորդից փող ուզելու փոխարեն կան այլ տարբերակներ, ինչպես բազմահարկ ավտոկայանատեղիները։ Կամ հանրության ազատ տեղաշարժվելու մասին մտածող իշխանությունը քաղաքի ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ կառուցելու թույլտվություն չի տա` փակելով բնակիչների լույսը, արևը և ազատ շարժվելու հնարավորությունը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր