ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Բաքվից երկու հստակ ուղերձ է հնչում` ի լուր խաղաղության խաչմերուկի քարոզիչ Փաշինյանին». Նարինե Դիլբարյան
01:06, 30.12.2023 | mamul.am
4196 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուշադիր հետևելով ադրբեջանի ալիևյան վարչակազմի՝ փաշինյանական խաղաղության պայմանագրին վերաբերող հայտարարություններին՝ արդեն պարզ հասկանում ես, որ նրանք ապշահար սրտնեղում են, երբ լսում են կայուն խաղաղության դարաշրջան բացելու` ՀՀ կառավարության համառ քարոզչությունը։ Թշնամին անկեղծ է․ պայմանագրից սպասվելիք խաղաղության ստի այն հեղեղը, որ հորդում է պաշտոնական Երևանից, ադրբեջանին ճնշում է, և բաքվից սկսում են հանգստացնել խաղաղարբուքի մեջ ընկած հայկական կողմին, ներառյալ Արևմուտքին և Ռուսաստանին, ի դեմս խաղաղության պայմանագրով առանձնակի ոգևորված Լավրովի, որոշել են՝ ոչ մեկին խաբելու հույս չտալ։ Երկու հստակ ուղերձ է հնչում ի լուր խաղաղության խաչմերուկի քարոզիչ Փաշինյանին՝ 1․ խաղաղության պայմանագիրը բնավ ուղիղ կապված չէ սահմանազատման և գծման գործընթացի հետ, Ադրբեջանը ընդհանրապես չի շտապում սահմաններ նշել, ճանաչել ՀՀ-ի ինչ-որ տարածքային ամբողջականություն հստակ սահմաններով, այլ բանակցում է իրեն 8 հայկական գյուղեր հանձնելու մասին՝ անկլավ անվան ներքո, մնացյալը՝ հետագայում և 2․ Ադրբեջանը Հայաստանի հետ փոխադարձ հարցեր ունի լուծելու միջազգային դատարանում։ Տրամաբանական է՝ գայլի գխին ավետարան են կարդում, ասում է, շուտ արեք՝ ոչխարը սարը ելավ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր