ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ո՞վ է Նիկոլի «двойник»-ը»․ Նաիրա Զոհրաբյան
10:36, 30.12.2023 | mamul.am
5809 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հատված է հրապարակել իր հարցազրույցից, որտեղ անդրադառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինին տված հարցազրույցին։ «Ո՞ր Նիկոլ Փաշինյանն էր այդ օրը՝ նման հայտարարություն անում, որովհետև ես ճանաչում եմ մեկ այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը ասում էր՝ մասնավոր զրույցներում ՌԴ նախագահն ասել է՝ Ալիևը հաշտվել է մտքի հետ, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեկ այլ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր պատգամավոր կարևորում էր երրորդ նախագահի բանակցած Կազանյան փաստաթուղթը, իսկ երրորդ Նիկոլ Փաշինյանը Կապանում քարոզարշավի ժամանակ թափահարում էր Մադրիդյան սկզբունքները»,- ասել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ Հանրայինի եթերում վարչապետը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկեր խնդրի լուծում. «Այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր ավարտվել, որ հարցը փակվեց»,- նշել էր Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր