ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը տարածել է Արմեն Սարգսյանի հայտարարությունը. «Երուսաղեմի հայկական համայնքի անդամների և հայկական սրբավայրի դեմ լայնածավալ, ծրագրված ու համակարգված հարձակումները խորը մտահոգության առիթ են։
Հայերը Սուրբ Հողում ապրել են հազարամյակներ, Երուսաղեմի հայկական թաղամասն աշխարհի հնագույն հայկական սփյուռքի ինքնատիպ խորհրդանիշն է:
Նրան ահաբեկելու և հայոց համայնքապատկան տարածքը զավթելու չդադարող փորձերը, որոնք սաստկացել են հատկապես վերջին օրերին, պահանջում են անհապաղ արձագանք և միջամտություն իշխանությունների կողմից»: