Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայի Կարմիր հրապարակում ամանորյա տոնակատարություններն արգելվել են։ Դեկտեմբերի 31-ի գիշերը Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում ճոխ միջոցառումներ չեն լինի, ընդհանրապես հրավառություն ու որևէ միջոցառում չի լինի։
Ռուսաստանը պատերազմի ժամանակ տարածքներ չի կորցրել, հայրենիք չի կորցրել, բայց ունի մեծ թվով մարդկային զոհեր։ Նրանց հիշատակի և գուցե նաև անվտանգային նկատառումներով Ռուսաստանի իշխանությունները խուսափել են հրավառություններից ու մարդկանց մեծ հավաքներ անելուց։
Իսկ Հայաստանում շարունակվում են ճոխ քեֆերն ու ամեն տեղ մեծ միջոցառումները, հրավառությունները։ Մենք Արցախ ենք կորցրել, ևս 600 զոհ ունենք։ Բա ո՞նց կարելի է դա հրավառությունով չնշել։
Դեկտեմբերի 31-ի գիշերը կտեսնեք, թե ինչպես են առանձնահատուկ ճոխությամբ քեֆ անում Հանրապետության հրապարակում»։