ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Եթե Արցախի ղեկավարության դուխը չի հերիքում, թող գնան այլ երկիր, վտարանդի կառավարություն ստեղծեն»․ Արկադի Կարապետյան
12:18, 30.12.2023 | mamul.am
3134 | 0

Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը 24TV-ի եթերում անդրադառնալով, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, ասել է, որ որևէ սպասելիք չունի․ «Առհասարակ, լավ սպասումներ չունեմ էս իշխանությունից։ Էն օրը Փաշինյանը խոսում էր Պետրոս Ղազարյանի հետ, ասածի տողատակերում էն էր, որ մեռնելու ենթակա եք, անհնարին է ապրելը․ ոչինչ չեք կարող անել, փակեք երկիրը․․․ Բա ո՞նց կարողացավ Նժդեհն անել»։

Անդրադառնալով Արցախի պետական մարմինների պահպանման հարցին` Կարապետյանը նշել է, որ Արցախի հարցը փակված չէ․ մեկ անձի ստորագրությամբ պետություն չի լուծարվում․ «Արցախի ղեկավարությունը պետք է քաջություն ունենա, որոշում անի, որ կառավարությունը մնում ա, իսկ եթե դուխները չի հերիքում, թող գնան ուրիշ պետություն և այնտեղ վտարանդի կառավարություն ստեղծեն»։

«Եթե Արցախի ղեկավարության դուխը չի հերիքում, թող գնան այլ երկիր ու վտարանդի կառավարություն ստեղծեն»․ Արկադի Կարապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր