ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հայաստանի իշխանությունը տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել»․ Տիգրան Աբրահամյան
13:54, 30.12.2023 | mamul.am
1400 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումների համատեքստում:
Ադրբեջանը խոսում է Հայաստանից ակնկալվող տարածքային զիջումների մասին և կտրականապես մերժում նույնիսկ իր` 2021-22թթ-ի ընթացքում ՀՀ-ից օկուպացված տարածքներից իր զորքերը դուրս բերելու հարցը:
Դեռ չեմ խոսում այն տարածքների մասին, որոնք նրա վերահսկողության տակ են անցել 90-ականների սկզբին:
Թե ինչի է «ծովը չտեսած բոբիկացել» իշխանությունը կարելի է հասկանալ նրա` 2018-2023 թվականների քաղաքական վարքագծից, որի պայմաններում Արցախը հանձնեցին, ՀՀ ինքնիշխան տարածքներն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ հիմա էլ փորձում են «խաղաղության» անվան տակ ՀՀ մի շարք բնակավայրերի խաղաղ հանձնումն իրականացնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր