ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հարևան քոչվորներն այնքան են երես առել, որ Նիկոլի նսեմացումը բեմադրելով, նսեմացնում են մեր ժողովրդին»․ Արտակ Զաքարյան
16:06, 30.12.2023 | mamul.am
8162 | 4

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Հումորն ու սատիրան միշտ էլ անդրադարձել են քաղաքական թեմաներին: Սակայն, այն չի արվել անձնական վիրավորանքի, անգամ թշնամուն նսեմացնելու, կամ որևէ ազգի արժանապատվությունը ոտնահարելու միջոցով:
Հարևան քոչվոր ցեղերի ներկայացուցիչներն այնքան են երես առել Բաքվում, որ Նիկոլի նսեմացումը բեմադրելով` համատեքստում բացահայտ նսեմացնում են մեր Ժողովրդին, նրա հերոսական պատմությունը, մշակույթը, ազգային ինքնությունը, պետական ինստիտուցիոնալ կարգը, տարածքային ամբողջականությունն ու ազգային ավանդույթները:
ՔՊ խմբակցության պատգամավոռներ և կապիտուլյանտ «կառավարության» անդամներ: Թարգմանիչ գտեք, թող ձեզ բացատրեն, թե ինչպես են ձեր ցեղակիցները, թատերական ներկայացմամբ, վախկոտի ու ոչնչությունյան համընդհանուր կերպար ստեղծում` ձեր «առաջնորդի» դեմքով («ՓաՆիկ» «PaNik»): Ես, որպես հայ մարդ, ինձ վիրավորված եմ զգում այս ստորացման համար: Պարզ էր, որ սա է լինելու ձեր «քաղաքականության» հետևանքը, գետինը մտնեք դուք` բոլորովդ:
Հ.Գ.
Եվ ի՞նչ ասելիք ունեք դուք ամանորին: Արցախի դավաճանաբար հանձնո՞ւմն եք ամփոփելու, թե՞ առաջիկա ստորաքարշ զիջումներն եք շնորհավորելու: Էս ի՞նչ վիճակի հասցրեցիք դուք մեր բարոյական ու պատվարժան ժողովրդին, այ աննամուսներ:
Երբեմնի հպարտ ու ծիծաղկոտ մարդկանց դեմքին` թախիծի, ամոթի, ցավի ու անելանելիության խարան եք դաջել: Իսկ ադրբեջանցիք նստած հռհռում են ձեր Նիկոլի վրա ու ծափահարում հայի կերպարը նսեմացնող սցենարներին»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր