ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Շուշիի արձանի կրկնօրինակը տեղադրելն անարգանք է Սպարապետի հիշատակի և գործի հանդեպ». Կարապետ Պողոսյան
18:30, 30.12.2023 | mamul.am
2848 | 0

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ջերմուկում Սպարապետի` Շուշիի արձանի կրկնօրինակը տեղադրելն առաջին հերթին անարգանք է Սպարապետի հիշատակի և գործի հանդեպ, հերթական նենգ դավադրությունը մեր հերոսական անցյալի նկատմամբ...
Կյանքում ոչ մի վաստակ չունեցող կապիտուլյանտն ատում է բոլոր նրանց, ովքեր վաստակ ունեն հաղթանակների մեջ, ովքեր բերկրանք են բերել հայ ժողովրդին և նպաստել Արցախի Հանրապետության ստեղծմանը։
Կեղծ օրակարգերի ձևավորողը նմանատիպ քայլերով հույս ունի ստեղծել նոր արժեհամակարգ, ավելի շուտ անարժեք հասարակություն, որտեղ, բացի սպառելուց, այլ բանի մասին չեն մտածելու, դա իրա համար կարող է երաշխիք լինել արժանի պատժից ճողոպրելու, ինչը վստահ եմ` չի հաջողելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր