ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+24 °C
Ռումինիան և Բուլղարիան կմիանան շենգենյան գոտուն 2024թ-ին
17:48, 31.12.2023 | mamul.am
2724 | 0

Եվրոմիության խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Ռումինիային և Բուլղարիային շենգենյան գոտի ընդունելու մասին։ Սահմանային վերահսկողության վերացումն օդային և ծովային սահմաններում կսկսվի 2024 թվականի մարտից, ասվում է Եվրոհանձնաժողովի` (ԵՀ) շաբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես նշում է Բրյուսելը, ցամաքային սահմաններում հսկողության վերացման ժամկետների վերաբերյալ քննարկումները կշարունակվեն 2024 թվականին։ Ռումինիայի և Բուլղարիայի միացումը շենգենյան գոտուն «կաջակցի տեղաշարժի, առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև ներքին շուկայի հետագա ամրապնդմանը», ասվում է ուղերձում։

Բրյուսելը տեսնում է պահանջվող պայմանների կատարումը
2022 թվականի նոյեմբերին ԵՀ-ն ԵՄ խորհրդին կոչ արեց շենգենյան համաձայնագրում ներառել Բուլղարիային, Ռումինիային և Խորվաթիային, քանի որ այդ երկրները հաջողությամբ կատարել են առանց վիզայի գոտուն միանալու բոլոր պայմանները։ Խորվաթիան միացել է շենգենյան գոտուն և եվրոգոտուն 2023 թվականի հունվարի 1-ին։

Ապրիլին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես եկավ ի պաշտպանություն Ռումինիայի և Բուլղարիայի՝ ԵՄ շենգենյան գոտուն միանալուն: Ռումինիան և Բուլղարիան Եվրոմիության անդամ են դարձել 2007 թվականի հունվարի 1-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր