ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը
17:24, 02.02.2024 | mamul.am
4550 | 0

Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը: АПА-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի քարտեզագետների միավորման նախագահ Մուգաբիլ Բայրամովը:

Նրա խոսքով՝ քարտեզը պատրաստ է 40%-ով:

«Այս քարտեզների շնորհիվ հնարավոր կլինի իմանալ, թե Հայաստանում որտեղ կան օգտակար հանածոներ։ Քարտեզը կընդգրկի Հայաստանի ողջ տարածքը, այլ ոչ թե միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկությունների տեղակայման վայրերը: Ընդ որում, քարտեզի վրա կտեղադրվի նաև բնապահպանական տեղեկատվություն, օրինակ, թե որ գետերն են աղտոտված, ինչ նյութերով են աղտոտված և որտեղ են թափվում այդ թափոնները: Քարտեզի շնորհանդեսը նախատեսված է չորս ամսից։ Քարտեզը լինելու է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն և կազմվելու է ադրբեջանական տեղանուններով»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր