ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 20 տարի
14:48, 19.02.2024 | mamul.am
1991 | 0

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 20-րդ տարելիցը: 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացնահարում է Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էր ՆԱՏՕ-ի անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի դատարանը դատապարտում է Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին, սակայն, Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացնում արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանանում է Իլհամ Ալիևի ներմանը, նրան շնորհում են մայորի կոչում, ապահովում բնակարանով, անգամ հերոսացնում:

Տեսանյութը՝ News-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր