ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Տարածաշրջանի «ցուլերն» ու «արջը» մեր հաշվին պայմանավորվելու են, Արևմուտքը «կարեկցելու» է». Սուրեն Սուրենյանց
01:18, 25.02.2024 | mamul.am
2853 | 3

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Փաշինյանը Հանրապետության փլատակների վրա խմելու է «ինքնիշխանության» կենացը
Երբ 2008-ին բորբոքվեց ռուս-վրացական պատերազմը, ես եղել եմ չեզոքության համոզված կողմնակից, որովհետև պատերազմի մի կողմում մեր դաշնակիցն էր, մյուսում՝ մեր հարևանը, ում հետ ունենք դարավոր բարեկամության պատմություն:
Ի պատիվ այդ օրերի իշխանության, Հայաստանը նվազագույն ռիսկերով հաղթահարեց ռուս-վրացական պատերազմի հետևանքները՝ հայ- ռուսական և հայ-վրացական հարաբերությունները չտուժեցին:
Չնայած Ուկրաինան Հայաստանի համար չունի այն նշանակությունն, ինչ Վրաստանը, և ռուս-ուկրաինական պատերազմն էլ ավելի գլոբալ համատեքստ ունի՝ ես դարձյալ այն կարծիքին եմ եղել, որ այս պատերազմում Հայաստանը պետք է պահպանի չեզոքություն:
Ու հատկապես այն պատճառով, որ այդ պատերազմը նոր աշխահակարգ ձևավորող բաղադրիչներից մեկն է ու տուրբուլենտության պայմաններում Հայաստանի նման խոցելի համակարգ ունեցող երկրի կտրուկ շարժումը կարող է կործանարար լինել:
Փաշինյանի արևմտյան տերերին ոչ թե Հայաստանի անվտանգությունն է հետաքրքրում, այլ նրա «հակառուսական պոտենցիալը»: Այս «խաղը» Փաշինյանին դուր է եկել, բայց հիշեք՝ այս արկածախնդրության «հաշիվը փակելու» են Հայաստանն ու հայ ժողովուրդը:
Հերթական անգամ տարածաշրջանի «ցուլերն» ու «արջը» մեր հաշվին պայմանավորվելու են, Արևմուտքը «կարեկցելու» է, իսկ վտարանդի Փաշինյանը օտար ափերում «քաղաքական գրդոնով» է զբաղվելու՝ Հանրապետության փլատակների վրա խմելով «ինքնիշխանության» կենացը:
Սա է սցենարը, հետո «հայի բախտը» չլացեք...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր