ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Ճապոնիան նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ
10:06, 25.02.2024 | mamul.am
2331 | 0

Ճապոնիան նոր պատժամիջոցներ կսահմանի ռուս անհատների և կազմակերպությունների դեմ, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդային։

Նշվում է, որ շաբաթ օրը G7-ի առաջնորդներն առցանց բանակցություններ են վարել, որի ընթացքում վարչապետը կոչ է արել համերաշխություն ցուցաբերել՝ Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Նա դա բացատրել է Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու ցանկությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր