ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«ՆԱՏՕ-ն զորք և տեխնիկա է կուտակում Ռուսաստանի ու Բելառուսի սահմանների մոտ». Լուկաշենկո
16:18, 20.02.2024 | mamul.am
3715 | 1

Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ տեղակայված են ՆԱՏՕ-ի շուրջ 32 հազար զինվորականներ, ավելի քան հազար միավոր զրահատեխնիկա, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Беларусь сегодня»-ն:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք փաստացի գտնվում ենք ռազմաքաղաքական ձգձգված ճգնաժամի էպիկենտրոնում: Ուղիղ ասեմ՝ առանց ավելորդ դիվանագիտության, եվրոպական գրեթե բոլոր առաջնորդները վերածվել են ԱՄՆ հպատակների»,- ասել է Լուկաշենկոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր