ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Հասարակության մեջ կա կոնսենսուս, որ Նիկոլն անպիտան ղեկավար է»․ Շարմազանով
16:48, 20.02.2024 | mamul.am
2211 | 0

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Հայ հասարակության մեջ կա կոնսենսուս, որ Նիկոլն անպիտան ղեկավար է, որ չի կարող ՀՀ շահերը պաշտպանել, որ ձախողել է ամեն ինչ։ Հիմա պետք է՝ հասարակական, քաղաքական բոլոր նախաձեռնությունները, անկախ կուսակցական պատկանելիությունից, համախմբվեն։ Կհամախմբվե՞ն գործով, ուրեմն Նիկոլը կգնա․ ամեն ինչ մեր ձեռքերում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Ազատության հրապարակում մեկնարկում է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքը՝ «Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», «Արցախյան ազատագրական պայքարը շարունակվում է» կարգախոսներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր