ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Այս` բավականին թանկ վիրահատությունը մեր երկրում լրիվ վճարովի է` 4-5 մլն-ից մինչև 8-9 մլն». Արմեն Հայրապետյան
22:54, 24.02.2024 | mamul.am
15256 | 0

Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինսուլտ! Վերջերս այս սարսափելի երեևույթի միջով անցանք հորս հետ։ Բայց այսօր` 1 ամիս անց, այս մասին գրում եմ` ակնկալելով առողջապահության ոլորտի ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ և ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ուշադրությունը։
Այս` բավականին թանկ վիրահատությունը մեր երկրում լրիվ վճարովի է` 4-5 մլն-ից մինչեւ 8-9 մլն, և եթե մարդն այդ գումարը չունի, չի կարողանում վճարել, իր հարազատին տանում է տուն` մահվան դատավճռով։
Մի տեսակ կա, այո, որ անվճարի տարբերակ կա, դա իշեմիկ ինսուլտն է, դա էլ` ոչ բոլորի համար։ Հորս մոտ մյուս տեսակն էր, որը միայն վճարով է։
Մեր նման երկրում սա սարսափ կինոյի նման է։ Խնդրում եմ անդրադառնալ այս թեմային, սիրելի լրագրողներ, փորձեք հասնել օրենսդրական փոփոխությունների, որ այս ծանր դեպքերում մարդու կյանքը չթողնեն բախտի քմահաճույքին։
Հ.Գ. Հայրս, փառք Աստծո, լավ է, սակայն դեռ երկրորդ վիրահատության կարիք կա, որն էլի 5 մլն և ավելի է արժենալու։
Հ.Գ. Շնորհակալություն բժիշկ Սևակ Բադալյանին հորս կյանքը փրկելու, բարդ վիրահատությունը այդքան լավ անելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր