ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Արցախյան հակամարտոության բանակցությունը փակուղի տանողը չի եղել Փաշինյանը». Հակոբ Բադալյան
00:48, 01.03.2024 | mamul.am
4462 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախյան հակամարտոության բանակցությունը փակուղի տանողը չի եղել Փաշինյանը: Այդ բանակցությունը փակուղի է գնացել, որովհետև դեպի փակուղի են գնացել հակամարտության կարգավորման գործընթացը կառավարող ուժային կենտրոնների փոխհարաբերությունները:
Եվ այդ փակուղին ձևավորվել է մինչև Փաշինյանի իշխանության գալը:
Սա բոլորովին ի պաշտպանություն Փաշինյանի չէ: Պարզապես, մենք պետք է թերևս «ընտրենք», թե ի՞նչն է դրվում Փաշինյանի պատասխանատվության, մեղավորության շեշտադրման հիմքում՝ խնդրի առերևույթ առավել ուժեղ քարոզչական կո՞ղմը, որը հենց փակուղու և բանակցության տապալման համար մեղադրանքն է, թե՞ խնդրի խորքային և բովանդակային առումով առավել կարևոր, էական, և միաժամանակ պատասխանատու կողմը՝ Փաշինյանի տապալումը այդ առաջացած փակուղուն համարժեք ներհասարակական, ներպետական հարաբերություններ ու միջավայր ձևավորելու գործում, ինչը պետք է լիներ այդ արտաքին փակուղում Հայաստանի ճկունությունն ու կենսունակությունն ապոհովող հիմնարար գործոնը:
Ըստ իս, հենց այդ՝ ներքին դաշտում է եղել գլխավոր տապալումը, ձախողումը: Եվ սրա մասին ինքս տարբեր մեկնաբանություններով խոսել եմ 2018-ից ի վեր` քննարկելով թե լեգիտիմ իշխանափոխության հնարավորության բացակայության գերվտանգավորության հարցը, թե ընդհանրապես հետհեղափոխական Հայաստանում ներքին քաղաքականության դաշտում երկուստեք՝ թե իշխանության, թե ընդդիմությունների սխալ և վտանգավոր «առաջնահերթությունների» հարցը:
Ճակատագրական հանգամանքը եղել է այն, որ արտաքին փակուղին այդ կերպ բերվել է և վերածվել ներքին խորը փակուղու, և առ այսօր հենց այդ ներքին փակուղին է, որ Հայաստանի համար ճակատագրական մարտահրավերն է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր