ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Այսօրվա ՔՊ-ականները Միշիկի փողերով «ՀԺ» թերթն էին պահում». Նաիրի Հոխիկյան
01:06, 01.03.2024 | mamul.am
2959 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նախկինում թեպետ կոռուպցիան ու թալանը ամենուր էր, և իշխանության չինովնիկներն իրենց թույլ էին տալիս ամեն տեսակի ապօրինություններ, բայց մարդկանց մեջ ատելություն չկար։
Ավելի ճիշտ, մարդիկ չէին սիրում իշխանությանը, բայց սիրում էին հայրենիքը։
Ես կոշտ քննադատում էի ՀՀԿ-ի սխալները, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում բազմաթիվ անգամներ կոնկրետ Սերժ Սարգսյանին ուղղված դաժան քննադատություն ու քաղաքական, տնտեսական մեղադրանքներ հնչեցրել, բայց երբեք դա թշնամանքի պատճառ չի դարձել։
Հանրապետականների հետ ընդհանուր քննարկումների ժամանակ եղել են կոշտ խոսակցություններ, բայց քաղաքական անհամաձայնությունները և մեղադրանքները չեն վերածվել ատելության։
Այլ հարց է, որ ՀՀԿ-ն չկարողացավ գնալ ինքնամաքրման ու զսպել երկրի գահավիժումը դեպի կոռուպցիայի անդունդ։ Գուցե ավելի վերևներում նույնիսկ շատ ուրախ էին Նիկոլի նման անհայրենիք ու անպատիվ մարդու գալով, բայց փաստն այն է, որ կոռումպացման ու թալանի նախկին ժամանակներում չկար ներքին ատելություն։
Հիմա ՔՊ-ն իր հետ բերել է ավելի մեծ թալան, նույն նախկին չինովնիկների կողմից ցինիկաբար կոռուպցիա, հանձնված Արցախ ու այդ ամենի հետ` ժողովրդի մեջ համատարած ատելություն։
Դու չես կարող անհամաձայնություն հայտնել իշխանության որևէ արարքին։ Եթե համարձակվես քննադատել, քեզ կպիտակավորեն որպես «նախկին», «թալանչի», «Քոչարյանական», «Սարգսյանական» և այլն։
Այնինչ, երբ ես ու իմ նման մարդիկ ժամանակին քննադատում էինք Քոչարյանին ու Սարգսյանին, այսօրվա ՔՊ-ականները առատորեն օգտվում էին այն ժամանակվա իշխանության տված փողերից, Միշիկի փողերով «ՀԺ» թերթն էին պահում, ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում ակտիվ տասովշիկ էին աշխատում ու ակտիվ մասնակցում էին երկրի համակարգային թալանին։
Այնպես որ, Նիկոլ և կողքի մանկլավիկներ, ձեններդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք։ Դուք նախկինների կերածի փշրանքներով մեծացած նույն թալանչիներն եք, որոնց ավելի մեծ թալանի հնարավորություն է բաժին հասել»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր