ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Փաշինյանը գնում, ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք». Բագրատյան
19:48, 29.02.2024 | mamul.am
2119 | 0

Այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն զգուշացրեց` պետք է քայլեր ձեռնարկել Հայաստանն այս վիճակից հանելու համար, որպեսզի վաղն արցախցիների նման, սյունեցիներն էլ բռնի չտեղահանվեն։
«Մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք։ Գոյություն ունի չվերադարձի կետ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ, մեզ բերել է չվերադարձի կետ։ Նա մեզ բերում է այնպիսի կետի, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ, նա սա հասկանում է։ Երբ ինքն ասում է` մարդ, որն Արցախը տվեց, որպեսզի ստանան խաղաղություն, չստացավ խաղաղություն, ասում է՝ այդ խաղաղությունը չկա։ Ինչո՞ւ չկա, եղբայր, սկսում եմ կասկածել, որ ինքը գնում ասում է՝ հես ա գնալու եմ հաթաթա տամ հայերին, թե պատերազմ է սկսվելու։ Տպավորություն է, որ ինքը ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք, մնացածն ինչ թողնում եք՝ թողեք»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

«Փաշինյանը գնում, ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք». Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր