ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Ոճրագործները դրսում են, անմեղները դատվել են». Արամ Մանուկյանը՝ մարտիմեկյան դեպքերի մասին
15:24, 01.03.2024 | mamul.am
1784 | 0

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու նպատակով այսօր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ են այցելել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ։ Լրագրողների հարցերին պատասխանել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը․ «Տեղի է ունեցել ժողովրդի սպանդ, ողբերգություն, իշխանությունը հարձակվել է ժողովրդի վրա և արդյունքում զոհվել են տասնյակ, վիրավորվել՝ հարյուրավոր մարդիկ, շուրջ 150-ը հայտնվել են բանտերում։ Անցել է 16 տարի, մեղավորները չեն բացահատվել, ես կարող եմ որպես բացարձակ ճշմարտություն հայտարարել, որ Մարտի 1-ը իշխանությունների աջակցությամբ չի բացահայտվել։ Իշխանության աջակցությամբ բազմաթիվ կարևոր գործող անձինք հայտնվել են արտասահմանում, մինչդեռ պետք է լիենին դատարանում։ Մարդիկ, որոնք պետք է պատասխան տային կազմակերպման համար, մի մասը հայտնվել է խորհրդարանում։ Ոճրագործները դրսում են, անմեղները դատվել են և չեն արդարացվել, շուրջ 50 հոգի այսօր դեռևս դատական վճիռների տակ են, նրանք արդարացում չեն ստացել, այնինչ Եվրոպական դատարանը տվել է իրավական գնահատական, թե ինչ է կատարվել Մարտի 1-ին, իսկ այդ գնահատականը հետևյալն է․ իշխանությունը ռմբահարել է ժողովրդին, իշխանությունը չի թողել իրականացնել խաղաղ ցույց»,- ասել է նա:

«Ոճրագործները դրսում են, անմեղները դատվել են». Արամ Մանուկյանը՝ մարտիմեկյան դեպքերի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր