ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Ցուկերբերգին հիացրել է միլիարդատիրոջ որդու՝ 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը
00:48, 06.03.2024 | mamul.am
6453 | 0

Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգին և նրա կնոջը՝ Պրիսցիլա Չանին, տպավորել է Հնդկաստանի ամենահարուստ ընտանիքի ժառանգ Անանտ Ամբանիի ժամացույցը, գրում է Daily Mail-ը։
Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է Պրիսցիլա Չանը զննում ժամացույցը։ Նա այն անվանել է «ֆանտաստիկ»։ «Ես գիտեմ, արդեն ասել եմ նրան»,-պատասխանել է Ցուկերբերգը։
Պարբերականը մանրամասնում է, որ խոսքը Richard Mille ապրանքանիշի ժամացույցի մասին է։ Աքսեսուարը զարդարված է վարդագույն ոսկով։ Հայտնի է, որ նման ժամացույցն արժե մեկ միլիոն դոլար։

Ենթադրվում է, որ ժամացույցը 1 միլիոն դոլար արժողությամբ Richard Mille RMS-10 Tourbillon Koi Fish ժամացույց է, որն ունի 8K վարդագույն ոսկի և շրջանակին` ադամանդներ
Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի որդին ու նրա հարսնացուն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր