ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Իրաքի շիաները հարձակվել են Իսրայելի օդանավակայանի վրա
23:30, 06.03.2024 | mamul.am
3485 | 0

Շիա զինյալ ստորաբաժանումները պնդում են, որ անօդաչու սարքերի միջոցով հարձակվել են իսրայելական օդանավակայանի վրա՝ Կիրյաթ Շմոնա բնակավայրի մոտ։
«Իրաքի իսլամական դիմադրության աջակիցները մարտի 6-ին անօդաչու թռչող սարքի օգնությամբ հարձակվել են օկուպացված տարածքներում գտնվող Կիրյաթ Շմոնա օդանավակայանի վրա»,- ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ձայնագրության մեջ նշվում է նաև, որ հարձակումն իրականացվել է «հաջակցություն Գազայի հատվածի բնակիչների»։
Ավելի վաղ Իրաքի իսլամական դիմադրության ներկայացուցիչները հայտնել էին մարտի 1-ին իսրայելական Հայֆա նավահանգստի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման մասին և խոստացել «շարունակել հարձակումները թշնամու հենակետերի վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր