ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Թրամփը Բայդենին բանավեճի է հրավիրել և պատասխան ստացել
10:24, 07.03.2024 | mamul.am
3830 | 0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ապագա թեկնածուն, մարտահրավեր է նետել գործող նախագահ Ջո Բայդենին՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Հանրապետական Նիքի Հեյլին «սուպերերեքշաբթիի» արդյունքներով դադարեցրել է իր քարոզարշավը:

«Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ մենք Ջո Բայդենի հետ քննարկենք այն հարցերը, որոնք այդքան կարևոր են ԱՄՆ-ի և մեր ժողովրդի համար»,- գրել է Թրամփը՝ իրեն պատկանող Truth Social սոցցանցում:

Բայդենի շտաբն անմիջապես պատասխանել է Թրամփին: «Ես գիտեմ, որ Դոնալդ Թրամփը փափագում է ուշադրության և պայքարում է իր ընտրողների բազայից դուրս իր գրավչությունն ընդլայնելու համար: Եվ այդ բանավեճը մենք կանցկացնենք հարմար պահի»,- Fox News-ին ասել է Բայդենի շտաբի խոսնակ Մայքլ Թեյլերը։

Նախագահի աշխատակազմը հրաժարվել է պատասխանել՝ արդյոք Բայդենը կմասնակցի բանավեճին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր